Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը

Armenpress 14:04, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արշալույս գյուղի մի բնակիչ հունիսի 22-ին ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հանձնել 2 ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 89 փամփուշտ, մեկ ցինկ՝ փակ վիճակում 5.45 մմ տ/չ փամփուշտներ, մեկ տրոտիլ՝ իր պայթուցիչով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Քաղաքացին հայտարարել է, որ հայտնաբերել է իր տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, և դրանք պատկանել են իր հանգուցյալ հորը, ով 1989-1994թթ մասնակցել է ԼՂՀ ազատագրական մարտերին և մահացել է 2011 թվականին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am