Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի

Armenpress 12:15, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եգիպտոսի ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մո Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tass-ը: Սալահին պատվավոր քաղաքու կոչման փաստաթուղը ստորագրել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը:

Սալահը Եգիպտոսի հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնության խմբի փուլի Ռուսաստանի դեմ խաղին, որտեղ «փարավոնները» պարտվեցին 3:1 հաշվով: Բայց հարձարկվողը դարձավ գոլի հեղինակ: Եգիպտոսի հավաքականի համար մունդիալը որպես այդպիսին ավարտված է, քանի որ խմբային փուլի երկու տուրերում նրանք կրել են երկու պարտություն և միավոր չունեն:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am