ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

Armenpress 11:13, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկությունը հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Մահվան հանգամանքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Հովհաննիսյանը խոստանում է մանրամասները ներկայացնել պաշտոնական հաղորդագրության տեսքով:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am