Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Armenpress 00:04, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Շվեյցարիայի ազգային թիմի և անգլիական «Սթոկ Սիթի»-ի ֆուտբոլիստ Ջերդան Շաքիրին, ով խփեց նաև Շվեյցարիայի հաղթական գնդակը Սերբիայի դեմ խաղում (1:2):

Խմբային փուլի վերջին խաղում Սերբիան կխաղա աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի հետ: Իսկ Շվեյցարիան կփորձի գերազանցել Կոստա Ռիկային: Երկրորդ տուի հետո 4-ական միավորով խմբի առաջատարները Բրազիլիայի և Շվեյցարիայի թիմերն են: Սերբիան ունի 3, Կոստա Ռիկան միավոր չունի:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am