1000х90.jpg (78 KB)

Լուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան

Armenpress 23:29, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսին նախատեսված լեգենդների խաղին կմասնակցի նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեգենդների խաղին Եվրոպայի թիմից կխաղա նաև Պորտուգալիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն:

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք:

Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am