1000х90.jpg (78 KB)

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է

Armenpress 19:17, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին հունիսի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, վրաերթի էր ենթարկել 7-ամյա Վաչագան Մեսրոպյանին, ում մարմնական վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 21-ին, ժամը 5.30-ին, Վ. Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել է:

Քննությունը շարունակվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am