ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների պատվիրակությունը կայցելի Ռուսաստան

Armenpress 13:22, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որը պլանավորում Է առաջիկա օրերին այց կատարել Ռուսաստան, կընդգրկի ինչպես Սենատի, այնպես Էլ Ներկայացուցիչների պալատի անդամների: Այդ մասին հունիսի 21-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ, որոնց թվում եղել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հայտնել Է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ճշտել Է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն ոչ միայն երեք հանրապետական սենատորները, որոնց մասին ավելի վաղ արդեն գրել Է ամերիկյան մամուլը՝ Ռիչարդ Շելբին (Ալաբամայի նահանգից), Ջոն Քենեդին (Լուիզիանայից) եւ Ջոն Հուվենը (Հյուսիսային Դաքոթայից): Բացի այդ, Ռուսաստան կմեկնեն ինչպես սենատորներ, այնպես Էլ կոնգրեսականներ, հաստատել Է Անտոնովը:

Նրա ներկայացրած տեղեկատվության համաձայն, ամերիկացի օրենսդիրների այցի ծրագիրը հունիսի վերջից մինչեւ հուլիսի սկիզբն այցելություն Է նախատեսում Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ: Ուղեւորության ստույգ ժամկետները եւ պատվիրակության քանակական կազմը Անտոնովը դժվարացել Է նշել:

«Իսկապես, կան նման պլաններ: «…» Բնականաբար, մենք ողջունում ենք այդ ձգտումը, կարծում ենք, որ սենատորների (եւ կոնգրեսականների) ժամանումը որոշակի խթան կդառնա երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի վերսկսման համար: Մենք վաղուց ենք հանդես գալիս դրա օգտին, հրավիրում ենք մեր ամերիկացի գործընկերներին: Եվ ես շատ ուրախ եմ, որ ահա այժմ նրանք արձագանքել են»,-հայտարարել Է դիվանագետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am