Թաիլանդի նախկին վարչապետը փախուստից հետո առաջին անգամ դիմել Է իր կողմնակիցներին

Armenpress 12:17, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որն անցյալ տարվա օգոստոսին երկրից փախել Էր Թաիլանդի գերագույն դատարանի կողմից հանցավոր անփութության եւ կոռուպցիայի թողտվության մեղադրանքով իր նկատմամբ դատավճռի ընդունումից առաջ, հունիսի 21-ին վերջին տասն ամսվա ընթացքում առաջին անգամ Facebook սոցիալական ցանցի իր օգտահաշվում դիմել Է Թաիլանդում իր կողմնակիցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախկին վարչապետը շնորհակալություն Է հայտնել կողմնակիցներին մշտական աջակցության եւ իր ծննդյան օրը շնորհավորելու համար. հունիսի 21-ին լրացել Է նրա 51-ամյակը:

«Սա իմ առաջին ծննդյան օրն Է, որն ստիպված եմ նշել արտասահմանում, հայրենիքից հեռու: Ես խորապես երախտապարտ եմ ձեզ բոլորիդ՝ եղբայրներ ու քույրեր, այն շնորհավորանքների համար, որոնք ես ստանում եմ արդեն առավոտից: Ինձ համար շատ ծանր Է գիտակցելը, որ ես այժմ ձեզ հետ չեմ, բայց ձեր աջակցությունը շատ ու շատ կարեւոր Է ինձ համար»,-գրել Է Չինավաթը:

Թաիլանդի պատմության մեջ առաջին կին վարչապետն իր կողմնակիցներին պատմել Է, որ ծննդյան օրն իր ավագ եղբայրը՝ նույնպես Թաիլանդի նախկին վարչապետ Տաքսին Չինավաթը, որը տարագրության մեջ Է 2008 թվականից, հանդիսավոր ճաշկերույթ Է կազմակերպել իր համար: Յինգլակ Չինավաթը նշել Է, թե ուրախ Է, որ ծննդյան օրը երկար տարիներ ի վեր առաջին անգամ նշում Է եղբոր հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am