Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը  

Armenpress 11:28, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի  ազգային թիմի ֆուտբոլիստները խնդրել են փոխել մարզչին Նիգերիայի հետ առաջիկա խաղից առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է TASS-ը: «Ալբիսելեստենները» խնդրել են խմբային փուլի վերջին խաղում փոխարինել Խորխե Սամպաոլիին: Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստները «ապստամբել են» մարզչի դեմ: Նրանք չեն ուզում, որ Սամպաոլին գլխավորի թիմը: Նրանք ուզում եմ մարզչին փոխարինի նրա օգնականը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը խայտառակ պարտություն կրեց խորվաթներից 3:0 հաշվով:

 Երկրորդ տուրից հետո 6 միավոր ունի Խորվաթիայի ընտրանին, որն իր տեղն ապահովել է փլեյ-օֆ-ում: Իսլանդիան և Արգենտինան ունեն 1-ական միավոր, սակայն իսլանդացիները դեռևս երկրորդ տուրի հանդիպումը չեն անցկացրել: Նրանք հունիսի 22-ին կխաղան Նիգերիայի հետ:  

 Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am