Հեռուստաշոուի աստղ եւ գեղեցկության թագուհի Սոֆի Գրեյդոնին մեռած են գտել

Armenpress 11:09, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանուհի Սոֆի Գրեյդոնին (Sophie Gradon), որը 2009 թվականին հաղթել Է «Միսս Մեծ Բրիտանիա» մրցույթում, մեռած են գտել իր ծնողների տանը, որը գտնվում Է Նյուքասլից ոչ հեռու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

32-ամյա կնոջ մահվան պատճառներն առայժմ պարզ չեն, սակայն տեղի ոստիկանության աշխատակիցներն արդեն հայտարարել են, որ ոչ մի կարգի կասկածելի հանգամանքներ չեն տեսնում Գրեյդոնի մահվան հարցում: Բրիտանուհին նաեւ հռչակ Էր ձեռք բերել որպես ITV ալիքում «Սիրո կղզին» (Love Island) հանրաճանաչ ռեալիթի շոուի մասնակից:

Հաղորդվում Է, որ աղջիկը տառապում Էր ձգձգվող ընկճախտից: Իր Twitter-օգտահաշվում նա բազմիցս գրել Է կյանքի իմաստը կորցնելու, միայնության աճող զգացողության եւ բազմաթիվ վախերի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am