Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Armenpress 10:43, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով: «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին` աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,-գրել է նա։

Կոստանյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարում էր մայիսի 21-ից:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am