Լևոն Արոնյանը երկրորդ տեղով է ընթանում Փարիզի «Grand chess tour»-ում

Armenpress 22:26, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Փարիզի «Grand chess tour»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արագ շախմատում կայացան 4-6-րդ տուրերը: Արոնյանը 4-րդ տուրում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովին, այնուհետ ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի և Ուեսլի Սոյի հետ: Արոնյանը 12 հնարավորից հավաքեց 8 միավոր և այժմ ընթանում է երկրորդ տեղով:

Արագ շախմատի ևս երեք տուր կկայանա հունիսի 23-ին: Հաղթողին կտրվի 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1: Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am