Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ

Armenpress 22:05, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն:

«Արմենպրես» լրատվական գործակալության տեղեկություններով Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:

Գործակալությանը դեռևս չի հաջողվել կապ հաստատել ԱԱԾ լրատվական ծառայության հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am