ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը

Armenpress 20:25, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը որոշակի գործողություններ է իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Ազգային Անվտանգության ծառայության լրատավական բաժնից:

Գործողությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը Ազգային անվտանգության ծառայությունը կտրամդրի առաջիկայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am