ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար

Armenpress 17:50, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը պատրաստ Է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Եվրամիության անդամ այն երկրներին, որոնք կհայտարարեն, որ պատրաստ են շարունակել իրենց մոտ ընդունել Հունաստանի եւ Իտալիայի տարածքում գտնվող փախստականներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին հայտնել Է միգրացիայի, քաղաքացիության եւ ներքին գործերի եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

«Եվրահանձնաժողովը պատրաստ Է ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր ցանկանում են շարունակել մասնակցությունը փախստականների տարաբնակեցմանը»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում:

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 35 հազարից ավելի փախստականներ, որոնք գտնվում Էին Հունաստանի եւ Իտալիայի տարածքում, ուղարկվել են Եվրամիության այլ երկրներ՝ երկու տարվա ընթացքում մինչեւ 40 հազար ապաստան հայցողների տեղավորելու ԵՄ-ի պարտավորությունների շրջանակներում:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ղեկավարները, ինչպես նաեւ Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչները հունիսի 28-29-ին կայանալիք գագաթնաժողովի նախօրեին՝ հունիսի 24-ին, արտակարգ ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն միգրացիայի խնդրի շուրջ: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեից, ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսից բացի, հանդիպմանը կմասնակցեն Եվրամիությունում նախագահաղող Բուլղարիայի, ինչպես նաեւ Ավստրիայի ղեկավարները, որին նախագահությունն անցնում Է հուլիսի 1-ից: Արտակարգ նիստում քննարկվելու են ԵՄ-ի բյուջեի ուղղումները՝ հաշվի առնելով անհրաժեշտ միջոցների հատկացումը աֆրիկյան երկրների օգնության հիմնադրամին (ավելի քան կես միլիարդ եվրո), ինչպես նաեւ Միության համագործակցությունը ՄԱԿ-ի համապատասխան կազմակերպությունների հետ, ներառյալ Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Նշվում Է, որ Վիեննան եւ Հռոմը պնդում են հանրակցության միգրացիոն քաղաքականության մեջ ավելի կոշտ ուղեգծի որդեգրումը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտարարել Է, որ Եվրամիության ապագան վտանգված Է առանց միգրացիոն խնդրի լուծման: «Մենք պետք Է միգրացիայի շուրջ համաձայնության հասնենք Եվրախորհրդի հաջորդ նիստում (խոսքը վերաբերում Է Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթնաժողովին): Գլխավոր գերակայությունը մնում Է արտաքին սահմաննների պաշտպանությունը: Առանց այդ խնդրի լուծման Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կդրվի»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am