1000х90.jpg (78 KB)

Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողները շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից

Armenpress 17:01, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում հունիսի 19-ին «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝զինծառայողները բոլոր թեթև վնասվածքներ էին ստացել: «Կենտրոնական կլինիկական հոսպիտալ զինծառայողները տեղափոխվել էին հետազոտություններ անցնելու: Ոչ մի լուրջ բան չկա, այսօր  կամ վաղը նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասաց խոսնակը:

Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա էր շրջվել: Վիրավոր հինգ զինծառայողները տեղափոխվել էին Վեդու բժշկական կենտրոն, ապա  «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները ժամկետային զինծառայողներ են և սպաներ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am