Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 13 քրգործ

Armenpress 16:26, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հարուցված 13 քրեական գործերից 5-ը վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, 4-ը՝ յուրացմանը, 2-ը՝ կաշառք ստանալուն, 1-ը պաշտոնեական լիազորություններն անցնելուն և ևս 1-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն: Հափշտակված գումարի չափը կազմում է 15.897.584 ՀՀ դրամ։

Յուրաքանչյուր քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ արձանագրված չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, դրանց առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am