«Մակունու» ցիկլոնի պատճառով Մերձավոր Արեւելքի անապատում հազարավոր լճեր են հայտնվել

Armenpress 16:15, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմանում արձանագրված ուժեղ ցիկլոններից մեկը, որը երկրում մոլեգնել Է մայիսի վերջին, լճերի լայն ցանց Է ստեղծել Ռուբ ալ Խալի անապատում՝ աշխարհի ամենաչորային վայրերից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

NASA-ի մասնագետները նկարահանել են անապատի արեւելյան մասի լուսանկարները՝ Օմանից ոչ հեռու, որոնցում պատկերված են հազարավոր նոր լճեր, որոնք գտնվում են ավազաբլուրների միջեւ: «Մակունուն» ցրվել Է, երբ անցել Է հյուսիս - արեւմուտքի ցամաքի վրայով, իսկ ջուրը կորցրել Է անապատի վրա»,- ասել են NASA-ում:

Գիտնականներն այս երեւույթը համարում են բացառիկ, չԷ որ անձրեւաջուրը հազվադեպ Է անապատում նման կերպ կուտակվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am