Իսպանիան մեկ գնդակի առավելությամբ հաղթեց Իրանին. B խումբ

Armenpress 23:53, 20 Հունիս, 2018

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի երկրորդ տուրում Իրանի հավաքականը մրցեց Իսպանիայի ընտրանու դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազան քաղաքի համանուն մարզադաշտում կայացած մեկնարկային րոպեներին Իսպանիայի թիմը շատ ակտիվ սկսեց: Սակայն խաղակեսի ընթացքում Իրանի հավաքականը հավասարեցրեց խաղը և երբեմն ստիպում էր իսպանացիներին լուրջ անհանգստանալ:

 

Երկրորդ կեսի 54-րդ րոպեին «կարմիր ֆուրիան» առաջ անցավ հաշվի մեջ: Իսպանացիներին առաջ մղեց Դիեգո Կոստան, ով իր 10-րդ գնդակը խփեց Իսպանիայի հավաքականի կազմում: Իրանի հավաքականի հակագրոհներից մեկի ժամանակ կարողացավ գրավել եվրոպացիների դարպասը, սակայն մրցավարը դարպասի գրավում չարձանագրեց, քանի որ գոլը խփվել էր խաղից դուրս իրավիճակից:

 

Իրանի հավաքականը 82-րդ րոպեին շատ մոտ էր վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն իրանցի ֆուտբոլիստի հարվածը շատ բարձր ստացվեց: Ի վերջո իսպանացիները պահպանեցին նվազագույն առավելությունը և հաղթեցին 0:1 հաշվով:

 

Իսպանիայի ազգային թիմը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի հունիսի 25-ին և կմրցի Մարոկկոյի ընտրանու հետ: Իրանի թիմը կխաղա Պորտուգալիայի հավաքականի հետ:

Այս տուրից հետո B խմբի առաջատարները Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականներն են, որոնք ունեն 4-ական միավոր: Իրանն ունի 3 միավոր, իսկ Մարոկկոն միավոր չունի:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am