Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են

Armenpress 23:02, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի առաջին ուղեգրերի տերերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մունդիալ-2018»-ի A խմբի երկրորդ տուրից հետո հայտնի դարձավ, որ հաջորդ փուլ դուրս եկան Ուրուգվայի և Ռուսաստանի հավաքականները, որոնք դեռևս ունեն 6-ական միավոր: Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի թիմերը միավոր չունեն: Ուրուգվայը և Ռուսաստանը վերջին տուրում կմրցեն միմյանց դեմ, որից հետո հայտնի կդառնա, թե որ թիմը խմբում կլինի առաջինը, որը՝ երկրորդը:

Ուրուգվայ-Ռուսաստան վերջին տուրի հանդիպումը կկայանա հունիսի 25-ին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am