Ուրուգվայը Սուարեսի միակ գոլի շնորհիվ հաղթեց Սաուդյան Արաբիային. A խումբ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում Ուրուգվայի հավաքականը մրցեց Սաուդյան Արաբիայի հետ (A խումբ):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման 23-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Սաուդյան Արաբիայի պատշպանները հսկողությունից դուրս թողեցին կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսին, ով ճիշտ ժամանակ հայտնվեց ճիշտ տեղում և գոլի հեղինակ դարձավ: Սուարեսը 100-րդ հոբելյանական հանդիպումն անցկացրեց ազգային թիմի կազմում:
Բաց թողած գնդակից հետո Սաուդյան Արաբիայի թիմը վիճակագրությամբ գերազանցում էր Ուրուգվային: Խաղակեսի վերջնամասում «արծիվները» անընդհատ գրոհում էին: Ի վերջո թիմերը հանգստի գնացին 1:0 հաշվով՝ հօգուտ Ուրուգվայի:
Երկրորդ կեսում Սաուդյան Արաբիան մի շարք առիթներ ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը: Կավանին, Սուարեսը նույնպես կարող էին գոլի հեղինակել և առաջ մղել Ուրուգվային, սակայն երկրորդ կեսի 45 րոպեներին այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Ուրուգվայ-Սաուդյան Արաբիա 1:0:
A խմբի վերջին՝ երրորդ տուրում, Ուրուգվայը կմրցի առաջնության կազմակերպիչ Ռուսաստանի թիմի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 25-ին Սարանսկում:
Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:
Լուսանկարները՝ FIFA
- Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին
Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը
- Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ի եզրափակչում է. Մունդիալ-2018
- Ֆրանսիան աշխարհի առաջնության եզրափակչում է. Մունդիալ-2018
- Խորվաթիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ
կիսաեզրափակիչ. Մունդիալ-2018
- Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր