Արխանգելսկից Հայաստան ուղիղ չվերթ կբացվի

Armenpress 17:35, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Արխանգելսկի մարզից դեպի Հայաստան ուղիղ չվերթ կբացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Արխանգելսկի օդանավակայանի գլխավոր տնօրեն Վահե Պետրոսյանը: Նրա խոսքով՝ ուղիղ չվերթ բացելու նպատակով արդեն իսկ մեկնարկել են բանակցությունները: «Մենք  արդեն հանդիպել ենք Երևանի օդանավակայանի ղեկավարության հետ: Առաջիկայում էլ պատրաստվում ենք նույն հարցով հանդիպումներ ունենալ  Գյումրիի օդանավակայանի ղեկավարության հետ: Մեկ տարի հետո մենք կունենանք ուղիղ չվերթը»,- ասաց նա:

Հայկ Պետրոսյանը ցավով արձանագրեց, որ երկիրը, որտեղ նա ծնվել է, հետխորհրդային այն քիչ երկրների շարքն է դասվում, որտեղ չկա ազգային ավիափոխադրող: «Մենք պատրաստ ենք մեր ծառայություններն առաջարկել նաև այս մասով»,-հավելեց նա:

Երեւան-Արխանգելսկ-Երեւան ավիաչվերթը բացվել է դեռ 2010 թվականի մարտին, սակայն  մի քանի ամիս գործելուց հետո փակվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am