Յուլյա Տիմոշենկոն հայտարարել Է, որ պայքարելու Է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար

Armenpress 17:17, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Գերագույն ռադայի համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իր թեկնածությունն առաջադրելու Է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է հունիսի 20-ին՝ Facebook-ի տեսախորհրդաժողովում պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:

«Այո՛, ես իմ թեկնածությունն առաջադրելու եմ նախագահի պաշտոնի համար»,-պատասխանել Է Տիմոշենկոն: Դրա հետ մեկտեղ նա վստահություն Է հայտնել իր հաղթանակի հարցում: «Հաղթանակից անմիջապես հետո ես հանրաքվե կանցկացնեմ երկրում կառավարման ձեւը փոխելու շուրջ»,-ընդգծել Է «Բատկիվշչինա»-ի առաջնորդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am