Ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում հատուկ գործողություններ է իրականացնում

Armenpress 16:06, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այլ մանրամասներ կտրվեն մի փոքր ուշ», -ասաց Ահարոնյանը:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը զբաղվում է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ գործողություններն իրականացվում են «Էլիպս» ընկերությունում, սակայն այժմ ոստիկանությունը հայտարարում է, որ այդ ընկերությունում այսօր որևէ գործողություն չի իրականացվել:

Ի դեպ, «Սփյուռ» տեղեկատվական համակարգը հուշում է, որ երկու ընկերություններն էլ՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ը և «Էլիպս»-ը գրասենյակներ ունեն միևնույն՝ Նիկողայոս Տիգրանյան փող., 27 շենք հասցեում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am