Արտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Տոնոյանին պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»: 

Ավելի վաղ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում Վաղինակ Սարգսյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով այժմ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am