Լևոն Արոնյանը մեկնարկում է Փարիզի «Grand chess tour»-ում  

Armenpress 15:44, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ի փարիզյան մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի մրցակիցներն են Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան,  Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշի Անանդը։

Հունիսի 20-22-ը կանցկացվի արագ շախմատի մրցաշար: Հաղթողին կտրվի 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1: Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am