Հայտնի են «Բանանց»-ի, «Գանձասար-Կապան»-ի և «Երևան»-ի մրցակիցները Եվրոպայի լիգայում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայկական ակումբների մրցակիցները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոխչեմպիոն «Բանանց»-ը կմրցի բոսնիական «Սարաևո»-ի հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին Երևանում: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին: «Գանձասար-Կապան»-ը կխաղա լեհական «Լեխի», իսկ «Երևան»-ը (նախկին «Փյունիկը»)` մակեդոնական «Վարդար»-ի: «Վարդար»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ