1000х90.jpg (78 KB)

Թալիբները առնվազն 30 աֆղան զինվորականների են սպանել Բադղիսի նահանգում

Armenpress 14:31, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի՝ Թուրքմենստանին սահմանակից Բադղիսի նահանգում երկու հսկիչ անցակետերի վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակումները հանգեցրել են Աֆղանստանի բանակի առնվազն 30 մարտիկների զոհվելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Բադղիսի նահանգային խորհրդի ղեկավար Աբդուլա Ազիզ Բեգի խոսքով՝ զինյալները զինվորների վրա կրակ են բացել հունիսի լույս 20-ի գիշերը:

Թալիբները գրոհել են հսկիչ անցակետերում գտնվող զինվորականների վրա, իսկ ապա նաեւ այն զինվորների վրա, որոնք մարտի վայր են ժամանել որպես օգնական ուժեր: Գրոհի ընթացքում զոհվել են նաեւ մի քանի զինյալներ: Անցյալ շաբաթ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է հունիսի 12-ից մինչեւ հունիսի 19-ը միակողմանի մեկշաբաթյա հրադադարի մասին Ռամադանի ավարտման տոնակատարության առթիվ, այնուհետեւ զինադադարը երկարաձգվել Է մինչեւ հունիսի 29-ը:

«Թալիբան» արմատական շարժման պարագլուխները հայտարարել են զինադադարը պահպանելու պատրաստակամության մասին սոսկ երեք տոնական օրերի ընթացքում՝ հունիսի 15-ից մինչեւ 17-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am