Պետրո Լիտվինը նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

Armenpress 13:02, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է հրամանագիր Հայաստանում նոր դեսպան նշանակելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Պետրո Լիտվինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am