1000х90.jpg (78 KB)

Մանվել Գրիգորյանը ծառայողական բջջային հեռախոսից  չի օգտվում. Արսեն Բաբայան

Armenpress 12:50, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռ 2018 թվականի հունվարից չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

«Մամուլի միջոցներից մեկում այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն օգտվում է ծառայողական բջջային հեռախոսից՝ դրա համար ունենալով 60.000 ՀՀ դրամ սահմանաչափ։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ հայտում ենք, որ դեռևս 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից»,- ասվում է նրա գրառման մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am