1000х90.jpg (78 KB)

Լոնդոնի ազգային պատկերասրահը կբացի Մայքլ Ջեքսոնին նվիրված ցուցադրանք

Armenpress 12:35, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 40-ից ավելի կտավներ են տեղ գտել «Մայքլ Ջեքսոն. պատի վրա» ցուցադրանքում, որը Լոնդոնի ազգային պատկերասրահում բացվում Է փոփ երաժշտության արքայի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Դրանց մեծ մասը պատկանում Է Էնդի Ուորհոլի (1928-1987 թ.) վրձնին: Ցուցահանդեսում ներկայացված Է կարմիր պիջակով Ջեքսոնի դիմանկարի մի քանի տարբերակ, որն Ուորհոլի կողմից ստեղծվել Է 1984 թվականին Time հանդեսի շապիկի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուորհոլը Ջեքսոնի հետ առաջին անգամ հանդիպել Է 1977 թվականին Նյու Յորքում, որտեղ նրանք Studio 54 գիշերային ակումբի անդամներ Էին: Նկարիչը քանիցս լուսանկարել Է երգչին, այդ թվում՝ 1984 թվականին Jacksons Victory շրջագայության շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

2009 թվականի ամռանը Ջեքսոնի մահվան ժամանակվանից երգչի կերպարը առավել տարածվածներից մեկն Է դարձել ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ստեղծագործություններում: Դրանք աշխարհի հանրային ու մասնավոր հավաքածուներից փորձել Է մեկտեղել Ազգային պատկերասրհի տնօրեն Նիկոլաս Կուլինանը: Ինչպես տեղեկացնում Է, The Guardian-ը, վերջերս Ազգային պատկերասրահից հեռացել Է 24 աշխատակից, իսկ դրա հաճախելիությունը նվազել Է գրեթե մեկ երրորդով:

Ջեքսոնին նվիրված ցուցահանդեսի կազմակերպմամբ պատկերասրհը ցանկանում Է շտկել դրությունը, ներգրավել որքան կարելի Է շատ այցելուների: «Մայքլ Ջեքսոն. պատի վրա» ցուցադրանքը կանցկացվի այս տարվա հունիսի 28-ից մինչեւ հոկտեմբերի 21-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am