2050 թվականին Էլեկտրամոբիլները կսպառեն աշխարհում ԷլեկտրաԷներգիայի մինչեւ 9 տոկոսը. Bloomberg

Armenpress 11:39, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2050 թվականին Էլեկտրամոբիլները կսպառեն աշխարհում ԷլեկտրաԷներգիայի արտադրության ընդհանուր ծավալի մինչեւ 9 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով գործակալությանը պատկանող New Energy Finance ընկերության զեկույցին, որն զբաղվում Է Էներգետիկայի ոլորտի իրադրության վերլուծությամբ:

Ներկայում Էլեկտրամոբիլներին բաժին Է ընկնում ԷլեկտրաԷներգիայի համաշխարհային սպառման, որը հասնում Է 20 հազար տերավատտ/ժամի, մոտավորապես 0,2 տոկոսը, նշվում Է զեկույցում: Սակայն կուտակչային մարտկոցների գների կանխատեսվող կտրուկ անկման կապակցությամբ՝ 2030 թվականին երկու երրորդով` գների ներկայիս մակարդակի համեմատությամբ, Էլեկտրամոբիլները կդառնան ավելի մատչելի եւ, հետեւաբար, դրանց կողմից ԷլեկտրաԷներգիայի սպառումը կաճի:

Էներգասպառման աճի վրա ազդեցություն կգործի նաեւ Էներգետիկական ընկերությունների քաղաքականությունը, որոնք ավելի ցածր սակագների օգնությամբ կխրախուսեն սպառողներին, որ նրանք իրենց Էլեկտրամոբիլները լիցքավորեն այն ժամանակահատվածում, երբ Էներգասպառման մակարդակն իջնում Է: Զեկույցը կազմողների կարծիքով, 2050 թվականին աշխարհում ԷլեկտրաԷներգիայի արտադրության ծավալը կհասնի 40 հազար տերավատտ/ժամի:

«Մարտկոցների գներն ավելի արագ են նվազում, քան մենք սպասում Էինք,-նշել Է Էներգետիկական շուկաների խնդիրների նյույորքցի փորձագետ Սալիմ Մոսբին՝ մեկնաբանելով զեկույցը:-Մարտկոցների գների նվազման հետեւանքով կաճի Էլեկտրամոբիլների պահանջարկը»: Fortune հանդեսի տվյալներով՝ 2017 թվականին աշխարհում կար մոտավորապես 2 մլն Էլեկտրամոբիլ, եւ դրանց 95 տոկոսը գտնվում Էր տասը երկրում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Կանադայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ Շվեդիայում: 2020 թվականին աշխարհում դրանց թիվը կարող Է հասնել 9-20 միլիոնի, իսկ 2025 թվականին՝ 40-75 մլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am