Նեյմարը վնասվածք է ստացել

Armenpress 22:21, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային թիմի առաջատար Նեյմարը կարող է բաց թողնել Մունդիալի հաջորդ հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայի ազգային թիմի մարզման ժամանակ Նեյմարը մարզումը կիսատ է թողել: Ըստ նախնական տեղեկությունների Նեյմարը վնասել է աջ ոտքը և հարձակվողը հեռացել է մարզումից:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիան ընդգրկված է E խմբում: Առաջին խաղում աշխարհի 5-ակի չեմպիոնները ոչ-ոքի՝ 1:1 խաղացին Շվեյցարիայի հետ: Հաջորդ խաղը հարավամերիկացիները կանցկացնեն հունիսի 22-ին՝ մրցելով Կոստա Ռիկայի հետ: E խմբի առաջատարը առաջին տուրից հետո Սերբիան է, որն ունի 3 միավոր: Բրազիլիան և Շվեյցարիան ունեն 1-ական միավոր:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am