Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են  

Armenpress 21:09, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային երկրորդ փուլը մեկնարկում է Ռուսաստան-Եգիպտոս խաղով, որտեղ արդեն հայտնի են մեկնարկային կազմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Ռուսաստանը դաշտ կմտնի այս կազմով՝ Ակինֆև, Ֆերնանդես, Կուտեպով,  Իգնաշևիչ, Ժիրկով, Գազինսկի, Զոբնին, Սամեդով, Գոլովին, Չերիշև, Ձյուբա:

Եգիպտոսը խաղը կմեկնարկի հետևյալ կազմով՝ Էլ Շենավի, Ֆաթհի, Գաբր, Հեգազի, Աբդելշաֆի, Էլ Նենի, Հեմեդ, Սալահ, Էլ Սաիդ, Տրեզեգե, Մոնսեհ:

Հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: Առաջին տուրում Ռուսաստանը 5:0 հաշվով հաղթել էր Սաուդյան Արաբիային, իսկ Եգիպտոսը նվազագույն հաշվով զիջել էր Ուրուգվային:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am