Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Armenpress 19:57, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, աշխատանքից ազատվելու մասին դիմումներ են ներկայացրել նաև «Օրակարգ»-ի հաղորդավարուհի Լարա Առաքելյանն ու հաղորդավար Տարոն Կոխլիկյանը:

Հաղորդավարները այդ մասին տեղեկացրել են ֆեյսբուքյան իրենց էջերի միջոցով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am