1000х90.jpg (78 KB)

Հայաստանի լեռներում սկսվել Է ռուսական ռազմակայանի տանկիստների պատրաստումը

Armenpress 15:13, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում ձեռնամուխ են եղել ուսուցման նոր մեթոդիկայով տանկային ստորաբաժանումների զինծառայողների պատրաստմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Ալագյազ» զորավարժարանում տանկիստները յուրացնում են կրակային դիրքերի ընտրության եւ հենակետերի սարքավորման ունակությունները: Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա զինծառայողները հրաձգություն են կատարում ցուցակային արկերով՝ հընթացս խոցելով թիրախները:

Կրակային եւ հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքում ստորաբաժանումները անօդաչու թռչող ապարատների անձնակազմերի եւ հետախուզական ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ կատարում են առաջադրանքներ՝ հետախուզական-կրակային կոնտուրների համակարգում՝ փակ կրակային դիրքերից հրաձգությամբ: Բարձրլեռնային դաշտային պայմաններում տանկային ստորաբաժանումների գործնական պարապմունքներին ներգրավված են ավելի քան 100 զինծառայող եւ շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am