«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ  

Armenpress 15:10, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Անտուան Գրիզմանն երկարաձգել է պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիզմանի նոր պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Բացի ֆրանսիացի հարձակվողից, «Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը նաև պաշտպան Լուկա Էրնանդեսի և կիսապաշտպան Տոմա Լեմարի հետ:

Երեք ֆուտբոլիստներն էլ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում են աշխարհի 21-րդ առաջնությանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am