«Ալաշկերտ»-ի առաջին մրցակիցը Չեմպիոնների լիգայում կլինի շոտլանդական «Սելթիկ»-ը  

Armenpress 15:06, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որտեղ Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը իմացավ իր մրցակցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Նիոնում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն իմացավ իր մրցակցին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:

«Ալաշկերտը» կհանդիպի Շոտլանդիայի ամենահեղինակավոր ակումբի` «Սելթիկի» հետ:

Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 17-ին Գլազգոյում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am