Երգ ու պար. ինչպես են բրազիլացի երկրպագուներին դիմավորել Դոնի Ռոստովում

Armenpress 13:36, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի իշխանությունները մեծ տոն Էին սարքել Բրազիլիայից ու Շվեյցարիայից ժամանած ֆուտբոլի երկրպագուների համար: Օտարերկրյա հյուրերին դիմավորել են Դոնի կազակներն ու ստեղծագործական խմբերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օտարերկրյա հյուրերը մասնակցել են երաժշտական ծրագրին, ժողովրդական զվարճանքներին: Նաեւ ֆուտբոլի երկրագուները փորձել են Դոնի ավանդական ճաշատեսակները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am