Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն նոր ակումբ ունի

Armenpress 23:02, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Դավիդ Յուրչենկոն նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Յուրչենկոն պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Ենիսեյ»-ի հետ:  Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

Յուրչենկոյի համար «Ենիսեյ»-ը 10-րդ թիմն է: Մինչ այդ նա հանդես է եկել «Տիտանում», «Մետալուրգում», «Դինամոյում», «Կրիլյա Սովետովում», «Վոլգարում», «Մորդովիայում», «Ուֆայում» և «Անժիում» և «Տոսնոում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am