1000х90.jpg (78 KB)

Ֆավորիտ Բելգիան հաղթեց Պանամային. G խումբ

Armenpress 20:53, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրում Բելգիան մրցեց Պանամայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին առավելությունը Բելգիայի կողմն էր, սակայն Պանաման չէր էլ փորձում միայն պաշտպանվել: Վիճակագրությամբ գնդակին հիմնականում տիրում էին եվրոպացիները, բայց մրցակցի դարպասը գրավելու ճիշտ ուղիներ չէին գտնում:

 

Երկրորդ կեսի մեկնարկից միայն մեկ րոպե անց Բելգիան առաջ անցավ հաշվի մեջ: Հեռահար, դիպուկ և գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մերտենսը: Պանամայի ֆուտբոլիստներն, ովքեր առաջին անգամ էին մասնակցում աշխարհի առաջնությանը, կարողանում էին երբեմն-երբեմն գրոհներ կազմակերպել, որը, սակայն, լուրջ խնդիրներ չէր առաջացնում Բելգիայի համար:

 

Հանդիպման 69-րդ րոպեին Բելգիան կրկնապատկեց հաշվի առավելությունը: Աչքի ընկավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Լուկակուն: Բելգիան կարողանում էր կառուցողական խաղ խաղալ՝ ստիպելով պանամացիներին լուրջ անհանգստանալ: Լուկակուն չբավարարվեց ձեռքբերածով և 75-րդ րոպեին Ազարի փոխանցումից հետո դարձավ նաև դուբլի հեղինակ: Բելգիան ի վերջո հաղթեց 3:0 հաշվով:

 

Բելգիան երկրորդ տուրում կմրցի Թունիսի հետ հունիսի  23-ին: Պանաման հաջորդիվ կխաղա Անգլիայի հետ հունիսի 24-ին արդեն:

Այս խմբի մյուս խաղը կկայանա հունիսի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին կմրցեն Թունիսի և Անգլիայի հավաքականները:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am