ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատարներ է նշանակել


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել: ՀՀ նախագահը նաև պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Տիրան Խաչատրյանը նշանակվել  է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: 

ՀՀ նախագահի հրամանագրով Ժիրայր Պողոսյանը  նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար:  Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահն Արարատ Մելքումյանին ազատել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: 

ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am