Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը

Armenpress 18:34, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 Նրա խոսքով` ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը, ով նույնպես ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։

«Ոստիկանապետը այդ տեղերի համար դեռ նշանակումներ չի կատարել»,- ասաց Ահարոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am