1000х90.jpg (78 KB)

Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար

Armenpress 18:09, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ադրբեջան սահմանի Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Դուք գիտեք, որ լրագրողներ և սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերող բլոգերներ էին հրավիրվել այնտեղ: Ես ձեզ ասեմ, որ իրենց մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բալայանը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, ինչում համոզվել են նաև հրավիրված լրագրողները ու բլոգերները:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am