Ակումբային առաջնությունը կարելի է Բունդեսլիգայի օրինակով անցկացնել. Հայկ Մարտիրոսյան  

Armenpress 15:08, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակումբային առաջնության հաղթող Հայկ Մարտիրոսյանի կարծիքով, առավել ճիշտ կլինի առաջնությունն անցկացնել Բունդեսլիգայի օրինակով:

«Ավելի ճիշտ կլինի, որ ամիսը երկու տուր, երկու պարտիա խաղաինք: Այդ կերպ առաջնությունը կտևեր մեկ ամիս, կունենար ավելի մեծ հետաքրքրություն: Ակումբային առաջնությունը կարելի է Բունդեսլիգայի օրինակով անցկացնել: Այդ դեպքում շախմատիստներն ավելի շատ շախմատի մեջ կլինեն»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը:

Վաստակած 14 միավորով «Chessify»-ն դարձավ Հայաստանի ակումբային առաջնության հաղթող: Առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրեց Էջմիածնի «Լոգիկոնը», որը դարձել էր առաջնության կիսաեզրափակիչ փուլի հաղթող: 3-րդ տեղը 10 միավորով զբաղեցրեց Գրոսմայստերական դպրոցի թիմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am