1000х90.jpg (78 KB)

Արցախի նախագահը հանձնարարել է վերացնել երկրում ուժեղ քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքները

Armenpress 12:23, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին մայրաքաղաքում եւ մի շարք շրջաններում ուժեղ քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահն ընդգծել է բնական աղետների հետեւանքների պատշաճ մակարդակով վերացման անհրաժեշտությունը՝ այս ուղղությամբ հանձնարարականներ տալով շահագրգիռ կառույցների ղեկավարներին:

Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ` պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am