Իսրայելը ՀԱՄԱՍ-ի ինը թիրախ Է խոցել Գազայի հատվածում՝ ի պատասխան օդապարուկների արձակման

Armenpress 09:57, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական կործանիչները հունիսի 18-ին ՀԱՄԱՍ-ին պատկանող ինը թիրախներ են գրոհել Գազայի հատվածում՝ ի ատասխան հրկիզման նպատակով հրեաների պետության տարածք այրվող օդապարիկների եւ օդապարուկների արձակման: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածված հայտարարության մեջ: «Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները երկու ռազմական ճամբարներում եւ ռազմամթերքի արտադրության հենակայանում հարվածներ են հասցրել ինը օբյեկտների, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը Գազայի հատվածի հյուսիսային մասում,- ասված Է փաստաթղթում:- Հարվածները հասցվել են ի պատասխան Իսրայելի տարածք ամրացված այրվող առարկաներով եւ սարքերով օդապարուկների եւ օդապարիկների արձակման:

Դրանք ահաբեկչական ակտեր են, որոնք սպառնում են Իսրայելի հարավի բնակիչներին եւ զգալի վնաս են հասցնում Իսրայելի գյուղատնտեսական շրջաններին»:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նաեւ հայտնել Է, որ Գազայի հատվածից արմատականները հունիսի 18-ին երեք հրթիռ են արձակել Իսրայելի վրա, դրանցից մեկն ընկել Է պաղեստինյան միջատարածքի ներսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am