Սերբերը մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին Կոստա Ռիկային. E խումբ

Armenpress 17:54, 17 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի առաջին խաղում Սամարային համանուն մարզադաշտում մրցեցին Կոստա Ռիկայի և Սերբիայի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեպետ սերբերն այս խաղում ֆավորիտներ էին, սակայն իրենց գործողություններում որևէ վտանգ չէին ներկայացնում Կոստա Ռիկայի համար: Հակառակ նրանց՝ Կոստա Ռիկան կարողանում էր արագ հակագրոհել և լրջագույնս անհանգստացնել սերբերի դարպասապահին: Սերբեր դադաղ էին կազմակերպում իրենց գրոհները:

 

Երկրորդ կեսը մեծ ակտիվությամբ սկսեցին սերբերը՝ մի քանի անգամ անհանգստացնելով Կոստա Ռիկայի դարպասապահ Կեյլոր Նավասին:Ի վերջո սերբերը կարողացան գտնել Նավասի դարպասը տանող ճանապարհը և ստանդարտ դիրքից դարպասը գրավեց Ալեքսանդր Կոլարովը (57-րդ րոպե): Սերբերի վիճակագրության համաձայն առավել մեծ տարածքային առավելություն ունեին և հիմնականում տիրում էին գնդակին: Ի վերջո եվրոպացիները հաղթեցին նվազագույն առավելությամբ:

 

Սերբերը հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 22-ին՝ մրցելով Շվեյցարիայի հավաքականի հետ, իսկ Կոստա Ռիկան կխաղա նույն օրը կխաղա Բրազիլիայի հավաքականի հետ: E  խմբում ավելի ուշ կմրցեն Բրազիլիայի և Շվեյցարիայի ընտրանիները:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am