Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի

Armenpress 21:35, 16 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսին այն կարծիքին է, որ «արբիսելեստե»-ն Իսլանդիայի դեմ խաղում արժանի էր հաղթանակի:

«Մենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթանակի ակնկալիքով: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Իսլանդիայի հավաքականը վերականգնեց հաշվի հավասարությունը: Նրանք շատ լավ էին խաղում պաշտպանությունում, այդ իսկ պատճառով դժվար էր ազատ տարածություւն գտնել: Մենք հնարավորություն ունեինք, բայց ես չօտագործեցի այն: Մենք արժանի էինք հաղթանակի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մեսսին:

 Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի առաջին խաղում Արգենտինան Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում մրցեց մունդիալի նորեկ Իսլանդիայի թիմի դեմ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ Մեսսին չիրացրեց 11 մետրանոց հարրվածը:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am