1000х90.jpg (78 KB)

Metallica-ն եւ Աֆղանստանի երաժշտական ինստիտուտը Ստոկհոլմում ստացան Polar մրցանակը

Armenpress 13:48, 15 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Կարլ 16-րդ Գուստավ թագավորը հունիսի 14-ին Ստոկհոլմի Գրանդ հոտելում հանձնել Է 2018 թվականի Polar երաժշտական մրցանակը: Դափնեկիրներն են դարձել Աֆղանստանի ազգային երաժշտական ինստիտուտը (ԱԱԵԻ) եւ Metallica ամերիկյան խումբը, որին արարողության ժամանակ ներկայացրել են թմբկահար Լարս Ուլրիխը եւ բաս-կիթառահար Ռոբերտ Տրուխիլյոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս մրցանակն ստանալը պարզապես ֆանտաստիկա Է: Մենք հայտնվել ենք բացառիկ ընկերակցության մեջ, դա նշանակալի հաստատումն Է այն ամենի, ինչ Metallica-ն արել Է վերջին 35 տարվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, մենք, ինչպես երեւում Է, հաջողության գագաթին ենք, եւ առջեւում դեռ երկար լավ տարիներ կունենանք»,-կարծիք Է հայտնել Ուլրիխը:

Նոր դափնեկիրների պատվին կազմակերպված արարողության ժամանակ հանդես են եկել շվեդ արտիստները, այդ թվում՝ 2012 թվականի «Եվրատեսիլ»-ի հաղթող երգչուհի Looren-ը, Motorhead-ի թմբկահար Միկի Դին, Ghost եւ Candlemass խմբերը: Ինչ վերաբերում Է ԱԱԵԻ-ին, ապա, ժյուրիի անդամների կարծիքով, կազմակերպությունը պարգեւին արժանի այն բանի համար, թե «ինչպես Է օգտագործում երաժշտության իշխանությունը, որպեսզի վերափոխի երիտասարդների կյանքը»:

ԱԱԵԻ-ն ստեղծվել Է 2008 թվականին Քաբուլում՝ լուսավորության նախարարության հետ փոխգործակցությամբ. ինստիտուտն առաջարկում Է երաժշտություն ուսուցանել երեխաներին եւ դեռահասներին, այդ թվում՝ չքավոր ընտանիքներից: Metallica-ն երաժշտության աշխարհում հայտնի խմբերից մեկն Է: Նրա ալբոմները վաճառվել են 110 միլիոնից ավելի օրինակով: Փորձագետները Metallica-ն ճանաչել են վերջին 30 տարվա լավագույն մետալ-խումբը, իսկ 2009 թվականին այն տեղ Է գտել Ռոք-ն-ռոլի փառքի սրահում:

Polar-ը հիմնվել Է շվեդական ABBA խմբի մենեջեր Սթիքան Անդերսոնի կողմից, որն այդ նպատակով ֆոնդ Է ստեղծել 42 մլն կրոնի (5,5 մլն դոլար) չափով: 1992 թվականից մրցանակն ամեն տարի հանձնվում Է ոչ միայն փոփ, այլեւ դասական երաժշտություն կատարողներին: Տարբեր ժամանակներում Polar-ի դափնեկիրներ են դարձել Մստիսլավ Ռոստրոպովիչը, Վալերի Գերգիեւը, Սոֆյա Գուբայդուլինան, Պոլ Մաքքարթնին, Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը, Էլթոն Ջոնը: Յուրաքանչյուր կատարողի համար մրցանակի չափը կազմում Է մոտավորապես 116 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am